Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ, «Արարատ-Արմենիայի» սան Արթուր Սերոբյանը մինչ մրցաշրջանի ավարտը վարձավճարի հիմունքներով տեղափոխվում է պորտուգալական Պրիմեյրայի «Կասա Պիա» ակումբ:
Այս մասին հայտնում է «Արարատ-Արմենիայի» մամուլի քարտուղարությունը:
«Արարատ-Արմենիայի» գլխավոր թիմում ընդհանուր առմամբ անցկացրել է 4 մրցաշրջան՝ մասնակցելով 40 հանդիպման և
դառնալով 7 գոլի հեղինակ: