Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Սոթքի և Նորաբակի ուղղությամբ հերթական սադրանքին։
«Այսօր Ադրբեջանի զինված ուժերը, օգտագործելով անօդաչու թռչող սարքեր և ականանետեր, Սոթքի և Նորաբակի մոտակայքում Հայաստանի մարտական դիրքերի ուղղությամբ թիրախավորել են N դիրքերը, ինչի հետևանքով զոհվել է 3 զինծառայող, վիրավորվել ՝ 2-ը: Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունները` զուգորդված ռազմատենչ հռետորաբանությամբ, Ադրբեջանի քաղաքականության շարունակությունն են»,- X-ի իր միկրոբլոկում գրել է Փաշինյանը։