Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, X -ի իր միկրոբլոգում, պատասխանել է ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը։ «Դուք ջանքեր եք գործադրում, դրանք տեսանելի են, բայց ոչ շոշափելի։ 120 000 մարդու, այդ թվում՝ 30 000 երեխաների ծանր վիճակը հայտարարություններով չի մեղմվում։ Մարդիկ օրվա հաց էլ չունեն։ Դիվանագիտությունը դանդաղ է աշխատում, մինչդեռ մարդիկ կանգնած են սովի առաջ»։
Հիշեցնենք, որ ԵԽ նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ ասվում էր, որ ԼՂ-ում ստեղծված հումանիտար իրավիճակը արագորեն վատանում է, հրամայական է քայլեր ձեռնարկել՝ ուղղված տեղի բնակչության կարիքներին․
«Շառլ Միշելն առաջարկում է քայլ առ քայլ՝ փուլային մոտեցում, որը կարտացոլի Լաչինի միջանցքի լիարժեք շահագործման և Աղդամի երթուղու բացման հաջորդականությունը։ Այս քայլերի հաջորդականությունը և բեռների տեսակը, որը կմատակարարվի այս ճանապարհներից յուրաքանչյուրով, ինչպես նաև դրան հաջորդող ընթացակարգերը, եղել են վերջին քննարկումների առանցքային մասը»: