Հաշվի առնելով սահմանում տեղի ունեցած դեպքերը և շարունակվող լարված իրավիճակը, KAMI Music Club-ը և Էվենտտուրան որոշում են կայացրել չեղարկել Yerevan Music Night միջոցառումը։ Այս մասին ասված է կազմակերպչիչների տարածած հայտարարության մեջ։
«Վստահ ենք, որ մոտ ժամանակներս կկայանա Մարուվի համերգը, ինչի մասին հայտարարություն կտեղադրվի մեր հարթակներում։
Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և հարազատներին»,- ասված է հայտարարության մեջ։