94 տարեկան հասակում մահացել է եգիպտացի միլիարդեր Մոհամեդ Ալ Ֆայեդը։
Sky News-ի հաղորդմամբ՝ Ալ Ֆայեդը մահացել է օգոստոսի 30-ին, նրան հուղարկավորել են Լոնդոնի կենտրոնական մզկիթում՝ Ռեջենտս այգում:
Եգիպտական ծագում ունեցող գործարարն առավելապես հայտնի էր որպես Լոնդոնի «Հարրոդս» հանրախանութի և «Ֆուլհեմ» ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատեր:
Ալ Ֆայեդի որդին էր կինոպրոդյուսեր Դոդի Ֆայեդը․ նա և արքայադուստր Դիանան մահացել են 1997 թվականի օգոստոսի 31-ին, երբ նրանց մեքենան վթարի է ենթարկվել Փարիզի ճանապարհային թունելում։