«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը հակասում է որոշ ժամանակ առաջ արված հայտարարությանը, թե նա ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ ԼՂ-ն, և լրջորեն վնասում է ընթացող խաղաղ գործընթացին»։ Այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։
«Տարածաշրջանում ի հայտ եկած նոր իրողությունների ֆոնին Հայաստանի դրսևորած ապակառուցողական պահվածքը ոչ միայն հեռանկար չունի, այլ ընդհակառակը, այս դիրքորոշումը Հայաստանը ներքաշում է թշվառության մեջ»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի պատասխանում՝ ուղղված Փաշինյանին։