Հետևեք մեզ։

Զինծառայողին, ում սրտի զարկը հաջողվել էր վերականգնել, վիրահատել են, ծայրահեղ ծանր վիճակում է․ ՊՆ խոսնակ․ Aysor.am

13:16, 02 սեպտեմբեր 2023
Զինծառայողին, ում սրտի զարկը հաջողվել էր վերականգնել, վիրահատել են, ծայրահեղ ծանր վիճակում է․ ՊՆ խոսնակ․ Aysor.am

Երեկ ՊՆ-ն հայտնեց, որ զինծառայող Նարեկ Պողոսյանի սրտի զարկը վերականգնվել է և ՊՆ-ն նրան հանել է զոհվածների ցուցակից:

«Նարեկ Պողոսյանը (երեկ բժիշկների կողմից ռեանիմացիոն ինտենսիվ միջողառումների արդյունքում սրտի զարկը վերականգնված զինծառայողը) տեղափոխվել է Կենտրոնական հոսպիտալ, ենթարկվել վիրահատական բարդ միջամտության, վիրահատությունը հաջող է անցել, վիճակը դեռևս գնահատվում է ծայրահեղ ծանր: Մյուս վիրավորի վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահին կյանքին վտանգ չի սպառնում», - Aysor.am-ի հետ զրուցյում ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:

Երկու վիրավորներն էլ հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ են:

Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի սանձազերծած սադրանքի հետևանքով հայկական կողմը 3 զոհ և 2 վիրավոր ունի: