ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը ուղերձ է հղել Արցախի Անկախության հռչակման օրվա առթիվ.
Մեր վաղը լուծվում է այսօր. 32 տարի անց կրկնում եմ։ Այս մասին գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը․
«Միացյալ Արցախի օրինավոր ու իրավակարգ անջատումն անկախացող Խորհրդային Ադրբեջանից և Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության վերականգնման հանրաքվեն մեր ժամանակակից պետականության հիմնասյուներն են։
Համազգային-պետական այս դարակազմիկ հանգրվանը հաղթահարելու համար հենց դրանք են, որ մի քանի նմանների հանգույն արժանի են և ենթակա հրամայական հարգանքի, սիրո ու խոնարհման։
Արցախն էափոխման իր նախադեպ օրինակով ճանապարհ է նշմարում։ Սփյուռքը դեռ երկար կպայքարի բարի և հոռի օրինակների հետքերով։
Հերթը Հայաստանինն է, և հիմա։
Բոլորս միասին, որպեսզի Սեպտեմբերի 2-ը երբեք չդառնա Ապրիլի 24, իսկ Սեպտեմբերի 21-ը՝ Դեկտեմբերի երկու։
Շարժ արա, Երևան իսկական»։