Հետևեք մեզ։

Ճիշտն այն է, որ իշխող ուժի ու բանակցողի փոփոխություն տեղի ունենա․ Մանե Թանդիլյան

14:26, 02 սեպտեմբեր 2023
Ճիշտն այն է, որ իշխող ուժի ու բանակցողի փոփոխություն տեղի ունենա․ Մանե Թանդիլյան

Արցախի անկախության 32-ամյակին մենք ծանրագույն իրավիճակում ենք հայտնվել։ Շնորհավորելով հանդերձ՝ ես ուզում  եմ, որ մենք բոլորս հանձնառու լինենք, պատասխանատվություն զգանք իրավիճակ փոխելու, ինչպե՞ս, ե՞րբ, ովքե՞ր, սա այլ հարց է, մենք սա պետք է ուզենք անել միասնական։ Ես համոզված եմ, որ Արցախի ժողովուրդն իր բաժին անելիքն այսօր Արցախում անում է լիարժեք և մենք պարտավոր ենք այդ կամքի իրացնողը դառնալու։

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե  Թանդիլյանը, ով թիմով այցելել էր Արցախի ներկայացուցչություն։

Մեկնաբանելով Արայիկ Հարությունյանի հրաժարականը, Մանե Թանդիլյանն ասաց, որ նախքան Ռուբեն Վարդանյանի մեկնելն էր Արայիկ Հարությունյանը պարբերաբար հրաժարական տալու ցանկություն է  հայտնել։

«Մենք այսօր պարտավոր ենք ցնցումների չենթարկել իրավիճակը, Արցախում կա հրաժարական, կա սահմանադրություն, որն այդ իրավիճակում լուծումներ է առաջարկում։ Պետք է անցնցում հանգուցալուծել իրավիճակը։ Մենք տեսնում էինք, որ առաջնորդության խնդիր կա և դա ոչ ոքի համար գաղտնիք չէր։ Ես հույս ունեմ, որ Արցախի խոհեմ ժողովուրդը լուծելու է հարցն իրավական ճանապարհով՝ առանց ավելորդ լարվածության և այստեղից էլ պետք չէ բենզին լցնել»,-ասաց Թանդիլյանը։

 

Հարցին, թե Արցախի նախագահի փոփոխությունը կարո՞ղ է այնտեղ փոփոխություն բերել, Թանդիլյանն ասաց, որ խնդիրն անձերը չեն, խնդրիրը պայքարի առաջնորդության մասին է, տեսանլեի է, որ Արցախում միասնութուն է անհրաժեշտ։ 

Հարցին, թե եթե այդպիսի պայման ստեղծվի Հայաստանում, ի՞նչ է հնարավոր փոխել, Մանե Թանդիլյանն ասաց․ «Այո, ճիշտն այն է, որ իշխող ուժի ու բանակցողի փոփոխություն տեղի ունենա։

Ստեղծված իրավիճակը, որում հայտնվել էր Հայաստանը պատերազմից հետո, և այն պարտությունը, որ ՀՀ-ն ու Արցախը կրել էին այդ ուժի օրոք այլևս հնարավորություն չեն տալիս այդ անձին բանակցել արժանապատիվ։ Մարդիկ համարել են, որ այդպես չեն անելու, դրա համար ՀՀ-ն ու Արցախը ամեն օր գնում են զիջուների։ Անձը պետք է փոխվի, իրավիճակը պահանջում է դա, որպեսզի այլ բանակցող իր առաջակներով սկսի լուծումներ գտնել։ Շատ բան է կախված դիվանագիտական կորպուսից, իսկ բանակցողը պիտի փոխվի»,-ասաց Մանե Թանդիլյանը։

Մանե Թնաիդլյանի խոսքով՝ Ադրբեջանը ողջ գործիքակազմը կիրառում է Արցախի և Հայաստանի դեմ, իրենց հետևողական խոսքերն իրականություն են դարձնում․«Մենք էլ իբր ոչ լսում ենք, ոչ տեսնում։ Այդ մարդիկ խաղաղության օրակարգ չունեն»։