Այսօր մենք ևս մեկ անգամ շեշտում ենք, որ Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչները կրկին կանգնած են իրենց հայրենիքում էթնիկ զտումների վտանգի առաջ՝ Ադրբեջանի վարած քաղաքականության, Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման հետևանքով։ Այս մասին X-ի (Թվիթեր) իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
«Միջազգային հանրությունը տեղյակ է իրավիճակին, մենք նրանից ակնկալում ենք ուժեղ ջանքեր գործադրել այն կանխելու համար»,-գրել է նա։