Հետևեք մեզ։

Ես շատ ուրախ եմ, որ Շառլ Միշելն Արցախից խիզախություն է պահանջում, կարծում եմ՝ արցախցիներն իրեն հուսախաբ չեն անի, բայց կարող է ինքն ուրիշ լուծումներն է խիզախ անվանում․ Սերժ Սարգսյան

19:09, 02 սեպտեմբեր 2023
Ես շատ ուրախ եմ, որ Շառլ Միշելն Արցախից խիզախություն է պահանջում, կարծում եմ՝ արցախցիներն իրեն հուսախաբ չեն անի, բայց կարող է ինքն ուրիշ լուծումներն է խիզախ անվանում․ Սերժ Սարգսյան

Դիմադրության ընթացք երբ լինի, ես ձեզ խնդրում եմ գալ ու հրապարակել։
Այս մասին Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Արցախի հարցում բեկում մտցնելու հնարավորություն ևս Սերժ Սարսգյանը տեսնում է։

«Արցախը միշտ էլ գործոն է եղել և պայմանավորված այնտեղ տիրող տրապադրություններից կամ ղեկավարներից, այդ գործոնը կամ շատ մեծացել է, կամ փոքրացել։ Կարծում եմ, հիմա այնպիսին է իրավիճակը, որ Արցախի գործոնն էական հանգամանք է դարձել»,-ասաց Սարգսյանը։

Հարցին,թե ինչ գնահատական ունի Արայիկ Հարությունյանի հրաժարականի վերաբերյալ, Սերժ Սարգսյանն ասաց․ «Դա Արայիկ Հարությունյանի որոշում է եղել, իրենից հարցրեք»։

Սարսգյանը չհամաձայնեց նաև այն ձևակերպման գհետ, թե Հարությունյանը կարող է  լինել վերջին ընտրված նախագահը։ ՀՀ 3-րդ նախագահն ասաց, որ Արցախի սահմանադրությամբ հնարավորություն կա նոր նախագահ ընտրելու։ 

Ինչ վերաբերում է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը, որտեղ նա արցախցիներից «խիզախ» լուծումներ է ակնկալում, երրորդ նախագահն ասաց. «Մեզնից յուրաքանչյուրը ցանկացած բառ ընկալում է յուրովի: Ես շատ ուրախ եմ, որ Շառլ Միշելն Արցախից խիզախություն է պահանջում: Կարծում եմ՝ արցախցիներն իրեն հուսախաբ չեն անի: Բայց կարող է ինքն ուրիշ լուծումներն է խիզախ անվանում: Մենք այդպես չենք համարում: