Հետևեք մեզ։

Երևանում տրոլեյբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ shamshyan.com

20:44, 02 սեպտեմբեր 2023
Երևանում տրոլեյբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:20-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում՝ 39/6 հասցեի դիմաց, 64-ամյա Ֆելիքս Մ.-ն իր վարած թիվ 10 երթուղին սպասարկող տրոլեյբուսով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 56-ամյա Սուսաննա Կ.-ին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և մինչ օպերատիվորեն կժամաներ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, վիրավորին առաջինն օգնության են հասել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկ Ռոբերտ Եղիազարյանն ու պարեկ Վաղարշակ Սարգսյանը: Վերջիններս քաղաքացիների օգնությամբ վիրավորին առաջին անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, ապա օպերատիվորեն ժամանած բժիշկները նրան տեղափոխել են հիվանդանոց:

 

Դեպքի վայրում հավաքվածները կայքի թղթակցին հայտնել են, որ վրաերթի ենթարկվածը տրոլեյբուսի ուղևոր է եղել և նա իջել է տրոլեյբուսից, սպասելով վարորդի հրահանգաներին, վարորդն էլ չնկատելով նրան՝ անզգուշաբար վրաերթի է ենթարկել: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: