Հետևեք մեզ։

Եթե Հայաստանը և Ադրբեջանը չճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմաթիի հռչակագրի հիման վրա, խաղաղություն երբեք չի լինի. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

22:26, 02 սեպտեմբեր 2023
Եթե Հայաստանը և Ադրբեջանը չճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմաթիի հռչակագրի հիման վրա, խաղաղություն երբեք չի լինի. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Եթե Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար չճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմաթիի հռչակագրի հիման վրա, դա նշանակում է՝ խաղաղություն երբեք չի լինի։   Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ La Repubblica-ին տված հարցազրույցում։

 

Միևնույն ժամանակ Փաշինյանը նշել է, որ եթե խաղաղության պայմանագրի մեջ չլինեն ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության մասին երաշխիքներ, այդ պայմանագիրն անիմաստ կլինի։

 

«ՀՀ կառավարության դիրքորոշումն ու մոտեցումն այն է, որ խաղաղության օրակարգը պետք է անպայման առաջ տարվի, ամեն ինչ արվում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու ուղղությամբ։

 

Կարևոր են ոչ միայն պրոցեսները, որոնք բանակցային սեղանի շուրջ են տեղի ունենում, այլև այն պրոցեսները, որոնք տեղի են ունենում հրապարակային»,- ասել է Փաշինյանը և նշել, որ թեև բանավոր պայմանավորվել են ադրբեջանական կողմի հետ ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, ադրբեջանական կողմը դա հրապարակային չի վերահաստատել։