Երևանի Ազատության հրապարակում այսօր տեղի է ունեցել ընդդիմության հրավիրած հանրահավաքը՝ Արցախի Հանրապետության օրվան նվիրված հանրահավաքը: Տարբեր փորձագետների գնահատականներով՝ հանրահավաքին մասնակցել է մի քանի տասնյակ հազար մարդ։
Թվային տվյալ է նրկայացրել նաեւ «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը նշելով, որ աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 19:15-ի դրությամբ Ազատության հրապարակում գտնվել է շուրջ 10500 մարդ:
Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։ Միաժամանակ կազմակերպությունը նշում է, որ որոշ քաղաքացիներ կանգնած էին ծառերի տակ, ուստի նրանց քանակը հաշվել հնարավոր չի եղել: Ասել է թե՝ իրենց հրապարակած թիվն ամբողջական չէ։
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին՝ այստեղ։