Հետևեք մեզ։

Լոռիում կրակոցների հետևանքով երկու կին է վիրավորվել․ մանրամասներ. shamshyan.com

23:27, 02 սեպտեմբեր 2023
Լոռիում կրակոցների հետևանքով երկու կին է վիրավորվել․ մանրամասներ. shamshyan.com


Ժամը 20:30-ի սահմաններում Վանաձոր բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ քաղաքացիների կողմից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են բերվել 2 քաղաքացի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

 Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորները կանայք են, ովքեր հիվանդանոց են տեղափոխվել Շիրակացի փողոցից։ Նրանցից մեկը 24 տարեկան է, մյուսը ՝ 34:

Ոստիկաններն ու քննիչները պարզում են նաև, թե ինչ հանգամանքներում են նշված անձինք հրազենային վնասվածքներ ստացել և որտեղ են տեղի ունեցել կրակոցները։

Վարկածներից մեկի համաձայն հնարավոր է այն կապ ունենա օգոստոսի 31-ին Վանաձորում տեղի ունեցած կրակոցների հետ։ 
Ոստիկանությունը ու քննչական բաժինը պարզում են վիրավոր կանանց ինքնությունը և թե արդյոք բացի նրանցից այլ վիրավորներ կան։  

 

Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին՝ այստեղ։