Հետևեք մեզ։

Այն պրոցեսները, որոնք բերեցին Ուկրաինայում հակամարտության սրմանը, սկսվել են 2020-ին մեր տարածաշրջանում․ Նիկոլ Փաշինյան

23:44, 02 սեպտեմբեր 2023
Այն պրոցեսները, որոնք բերեցին Ուկրաինայում հակամարտության սրմանը, սկսվել են 2020-ին մեր տարածաշրջանում․ Նիկոլ Փաշինյան

 

Գիտենք, որ Ադրբեջանը շատ կարևոր գործընկեր է եվրոպական շատ երկրների համար, մասնավորապես Իտալիայի համար, երբ խոսքը գնում է բնական ռեսուրսների ներկրման մասին։ Ադրբեջանը նաև Ռուսաստանի համար է շատ կարևոր գործընկեր, և նրա կարևորությունն աճում է հատկապես ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո։ Կարծում եք արդյոք, որ Հայաստանը կրում է ուկրաինական պատերազմի հետևանքները, ինչի շնորհիվ Ադրբեջանը շատ ուժեղ կապեր է հաստատել թե Եվրոպայի, թե Ռուսաստանի հետ։ Այսպիսի հարց է ուղղել  La Repubblica թերթի լրագրողը Նիկոլ Փաշինյանին։

 

«Աշխարհը շատ փոքր է, ոչ միայն Հայաստանը, շատ երկրներ կան, որ իրենց վրա զգում են ոչ միայն անմիջապես իրենց հետ, այլև իրենց հարևանությամբ կամ նույնիսկ հեռու տեղի ունեցող իրադարձությունները: Եվ այս առումով, իհարկե, ցանկացած իրադարձություն ազդեցություն է ունենում մնացածի վրա, ինչ չափով՝ դա բոլորովին ուրիշ հարց է: Եվ ես այն կարծիքին եմ, որ այն պրոցեսները, որոնք բերեցին Ուկրաինայում հակամարտության սրմանը, իրականում սկսվել են ավելի վաղ՝ 2020 թվականին՝ մեր տարածաշրջանում:

 

Նկատի ունեմ՝ այստեղ պատճառահետևանքային շատ լուրջ և շատ խորը կապեր կան, որոնք առաջին հայացքից կարող են և տեսանելի չլինել, նույնիսկ երկրորդ և երրորդ հայացքից կարող են տեսանելի չլինել: Կարող են տեսանելի լինել գուցե նրանց, ովքեր հետազոտում են այդ իրավիճակը կամ լավ տեղեկացված են: Ես նկատի ունեմ Ուկրաինայի իրադարձություններն ազդում են այսօր բոլորի վրա, գործնականում շատ դժվար է գտնել երկիր, որի վրա Ուկրաինայի իրադարձությունները չեն ազդում»,- նշել է Փաշինյանը: