Հետևեք մեզ։

Ինժեներական աշխատանքների ընթացքում պայթյունի հետևանքով մահացել է մայոր Արման Բաբաջանյանը և զինծառայող Արթուր Պողոսյանը. ՊՆ

00:17, 03 սեպտեմբեր 2023
Ինժեներական աշխատանքների ընթացքում պայթյունի հետևանքով մահացել է մայոր Արման Բաբաջանյանը և զինծառայող Արթուր Պողոսյանը. ՊՆ

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ինժեներական աշխատանքներ (ճանապարհի կառուցման նպատակով պայթեցման աշխատանքներ) կատարելիս տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, մայոր Արման Ռուբիկի Բաբաջանյանը և զինծառայող Արթուր Հայկի Պողոսյանը: 

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին: