Հետևեք մեզ։

Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս վատացել է փոխգնդապետ Արմեն Գասպարյանի ինքնազգացողությունը, հոսպիտալացման ճանապարհին նա մահացել է․ ՆԳՆ

00:50, 03 սեպտեմբեր 2023
Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս վատացել է փոխգնդապետ Արմեն Գասպարյանի ինքնազգացողությունը, հոսպիտալացման ճանապարհին նա մահացել է․ ՆԳՆ

Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի պետի ինքնազգացողությունը վատացել է․ փ/ծ փոխգնդապետ Արմեն Գասպարյանը հոսպիտալացման ճանապարհին մահացել է


Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 11։08-ին, տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի Մարտիրոս բնակավայրի մոտակա սարերում։


Հրդեհաշիջմանը ներգրավվել են ՆԳՆ փրկարար ծառայության  մարտական 3 հաշվարկ, օպերատիվ 5 խումբ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականցնող կենտրոնից 2 խումբ, նաև Մարտիրոս համայնքի կամավորական ջոկատից փրկարարներ և Վայքի համայնքապետարանի ջրատար։ 


Դեպի Մարտիրոս և Խնձորուտ բնակավայրեր հրդեհի տարածումը կանխվել է, իրականացվել հրդեհաշիջում Փոռ և Զառիթափ բնակավայրերի ուղղությամբ։ 


Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելու ժամանակ ՆԳՆ փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փ/ծ փոխգնդապետ Արմեն Հենրիկի Գասպարյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, նրան տեղափոխել են Վայքի բուժկենտրոն։ Փ/ծ փոխգնդապետ Արմեն Գասպարյանը հոսպիտալացման ճանապարհին մահացել է։


Ներքին գործերի նախարարությունն ու ՆԳՆ փրկարար ծառայությունը կիսում են Արմեն Գասպարյանի կորստյան վիշտը և ցավակցում ընտանիքի անդամներին, հարազատներին և գործընկերներին։