Հետևեք մեզ։

Շառլ Ազնավուրի հուշարձանի համար հայտարարված մրցույթի 37 հայտ-էսքիզներից որևէ մեկը չի ընտրվել

18:29, 03 սեպտեմբեր 2023
Շառլ Ազնավուրի հուշարձանի համար հայտարարված մրցույթի 37 հայտ-էսքիզներից որևէ մեկը չի ընտրվել
Շառլ Ազնավուրի հուշարձանի համար հայտարարված բաց մրցույթի 37 հայտ-էսքիզներից որևէ մեկը չի ընտրվել: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
  
Որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով երևանցիների ու մասնագիտական հանձնաժողովի կարծիքն ու դիրքորոշումը: Կհայտարարվի նոր մրցույթ: Առաջիկա ավագանու նիստին կներկայացվի նախագիծ, որով կառաջարկվի արձանը տեղադրել Ազնավուրի անվան հրապարակում: