Հետևեք մեզ։

500-600 հազար դրամ աշխատավարձ. այս ճանապարհը բաց է ցանկացած ժամկետային զինծառայողի համար․ Նիկոլ Փաշինյան

19:35, 03 սեպտեմբեր 2023
500-600 հազար դրամ աշխատավարձ. այս ճանապարհը բաց է ցանկացած ժամկետային զինծառայողի համար․ Նիկոլ Փաշինյան
Նարեկն ու իր նմաններն են մեր բանակի ու պետության ապագան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը․
 
«20-ամյա ժամկետային զինծառայող, որ դարձել է պայմանագրային, ու ապրում է իր տանը, ծառայում/աշխատում է բանակում, ստանում է շուրջ 500-600 հազար դրամ աշխատավարձ։ Ինտելեկտուալ է, ֆիզիկապես ամուր, հոգեպես նպատակասլաց ու անկոտրում։ Ու այս ամենը՝ առանց ավելորդ պաթոսի։
Այս ճանապարհը բաց եւ մատչելի է ցանկացած ժամկետային զինծառայողի համար ու կոչվում է «Պաշտպան հայրենյաց» ծրագիր»։