Հետևեք մեզ։

Ադրբեջանում 5,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել․ արցախցիները հայտնում են ցնցումներ զգալու մասին(թարմացված)

19:00, 03 սեպտեմբեր 2023
Ադրբեջանում 5,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել․ արցախցիները հայտնում են ցնցումներ զգալու մասին(թարմացված)

Ադրբեջանի երկրաշարժի հետազոտությունների բյուրոյի տվյալներով՝ ժամը 20:38-ին գրանցված 5.2 բալ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել Քուրդամիրի շրջանում։

Ավելի վաղ Ադրբեջանի հանրապետական ​​սեյսմոլոգիական ծառայության կենտրոնից հայտնել էին, որ 20:38-ին 5.1 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Ակնայում (Աղդամ)։

Երկրաշարժը զգացվել է Ադրբեջանի Սաաթլի, Բեյլագան, Մինգեչաուր, Յարդիմլի, Գաբալա շրջաններում։

Արցախցիները սոցիալական ցանցերի իրենց էջերում հայտնում են Ստեփանակերտում ցնցումներ զգալու մասին։

Արցախի ԱԻՆ-ն ավելի ուշ հայտնել է, որ հարևան երկրում 6-7 բալ ուժգնությամբ է երկրաշարժ գրանցվել։

Վերլուծական

Ամենաընթերցվածները