«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է․
«Ճանապարհային երթևեկությունը Երևանի ամենալուրջ խնդիրներից է, որը ամեն տարի ավելի է բարդանում։
Խցանումներ, վթարներ, զոհեր, վիրավորներ․․․
Այս ամենի դիմաց սիրողական մակարդակի լուծումները և աչքաչափով կատարվող առաջարկները որևէ արդյունք չեն տալիս։
Մենք արդեն մի քանի ամիս է այս հարցի լուծման ուղղությամբ աշխատում ենք մեր միջազգային գործընկերների հետ։ Եվ ահա վաղը միջազգային հեղինակավոր 4E Road Safety & Transport Consultants ընկերության հետ համատեղ սկսում ենք Երևանի համար այդքան ցավոտ խնդրի լուծման ուղղությամբ աշխատանքները։
Այս ընկերությունը աշխարհի մի շարք քաղաքներում լուծել է երթևեկության կարևորագույն խնդիրները՝ ճանապարհային ճիշտ պլանավորման շնորհիվ։ Այժմ հերթը Երևանինն է։
Մենք խնդիրներին տալիս ենք համակարգային, պրոֆեսիոնալ լուծումներ, քանի որ մենք գիտենք ինչպես»։