Երգչուհի Մաշա Մնջոյանն իր հանգիստն է անցկացնում Եգիպտոսում։ Երգչուհին ինստագարմյան էջում լուսանկարներ է հրապարակել, ըստ որոնց՝ հանգիստն անցկացնում է ընտանիքի հետ։
Հիշեցնենք, որ Բելառուսի հանրապետության Վիտեբսկ քաղաքում hուլիսի 14-16-ը կայացել է «Սլավյանսկի բազար 2023» երիտասարդ կատարողների 32-րդ ամենամյա միջազգային մրցույթը, որտեղ այս տարի մասնակցում էր 15 երկիր։ Հեղինակավոր այս մրցույթում Հայաստանը ներկայացրել էր երգչուհի Մաշա Մնջոյանը, ով մրցութային երկու օրերին իր կատարողականությամբ ու բեմական կեցվածքով փայլել է հեղինակավոր մրցույթի բեմում։
Մաշան մրցութային օրերին վաստակել էր 135 միավոր՝ դառնալով հեղինակավոր մրցույթի բացարձակ հաղթողն ու արժանանալով Գրան Պրի մրցանակի: