Հետևեք մեզ։

Ես որոշել եմ փոխել Ուկրաինայի պաշտպանության նախարարին․ Զելենսկին պաշտոնից ազատում է Ալեքսեյ Ռեզնիկովին

22:36, 03 սեպտեմբեր 2023
Ես որոշել եմ փոխել Ուկրաինայի պաշտպանության նախարարին․ Զելենսկին պաշտոնից ազատում է Ալեքսեյ Ռեզնիկովին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է Ալեքսեյ Ռեզնիկովին պաշտպանության նախարարի պաշտոնից ազատելու լուրը։

Այս մասին հայտնում է РБК-Украина-ն՝ Զելենսկու տեսաուղերձին հղումով։

«Ես որոշել եմ փոխել Ուկրաինայի պաշտպանության նախարարին: Ալեքսեյ Ռեզնիկովն անցավ լայնամասշտաբ պատերազմի ավելի քան 550 օրը։ Կարծում եմ, որ նախարարությանն անհրաժեշտ են նոր մոտեցումներ և փոխգործակցության այլ ձևաչափեր ինչպես զինվորականների, այնպես էլ ողջ հասարակության հետ»,- ասել է նա։

Զելենսկին հայտնել է, որ նախարարությունը կգլխավորի Ռուստեմ Ումերովը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները