Հետևեք մեզ։

Ասֆալտապատում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող այգու ճեմուղիները` բարբարոսաբար ջարդուփշուր անելով ճեմուղու սալիկները, այն վերածելով մեքենաների ճանապարհի․ Մանե Թանդիլյան

11:52, 04 սեպտեմբեր 2023
Ասֆալտապատում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող այգու ճեմուղիները` բարբարոսաբար ջարդուփշուր անելով ճեմուղու սալիկները, այն վերածելով մեքենաների ճանապարհի․ Մանե Թանդիլյան
Այսօրվա իշխանությունների համար քաղաքը շենք ու փողոց է, մեծ շինհրապարակ։ Նախընտարական մոլուցքի մեջ ասֆալտապատում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող այգու ճեմուղիները` բարբարոսաբար ջարդուփշուր անելով քաղաքային ճեմուղու ամուր սալիկները, ճեմուղին վերածելով մեքենաների ճանապարհի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի թեկնածու, «Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար Մանե Թանդիլյանը։
 

«Ամենակարևորը` ճեմուղին հետիոտնի համար նախատեսված ճանապարհ է, որն, ի սկզբանե սարքված է այն նպատակով, որ մարդիկ բարձունքով քայլելով հասնեն հուշահամալիր:

Արժանապատվությունը ուրացող իշխանությունը դետալ առ դետալ փորձում է քանդել մեր պատմությունը:
 
Հուշահամալիրի ճեմուղին նրանց համար ընդամենը ճանապարհ է, ասֆալտապատումն էլ` ենթադրյալ քվե:
 
Մենք թույլ չենք տալու վերացնել պատմությունն ու քաղաքային արժեքները` հանուն էժան փիառի:
 
Առավոտից մեր թիմակիցներն այնտեղ են՝ կանխելու վանդալիզմը»,- գրել է Թանդիլյանը։