Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, ինչպես գրվում է մամուլում, այսօր երեկոյան պատրաստվում է հրաժարականի դիմում ներկայացնել և հեռանալ։
Hayastan.news-ի տեղեկություններով՝ քաղաքապետի հետ կհեռանան նաև նրա թիմակիցը համարվող որոշ անդամներ, մասնավորապես՝ աշխատակազմի քարտուղար Սեյրան Մեժլումյանը, քաղաքապետի օգնական Հովհաննես Նիկողոսյանը, ինչպես նաև Երևանի կենդանաբանական այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդմոն Ղազարյանը, որին Հրաչյա Սարգսյանը նշանակել էր մեկ տարի առաջ՝ 2022 թվականի մարտի 29-ին։
Հնարավոր է՝ Հրաչյա Սարգսյանի հետ հեռանա նաև նրա խորհրդական Կորյուն Մկրտչյանը, եթե, իհարկե, չկարողանա լեզու գտնել Տիգրան Ավինյանի հետ։
Մկրտչյանը, ինչպես և Հրաչյա Սարգսյանը, «Իմ քայլը» դաշինքի մաս կազմող «Առաքելություն» կուսակցության անդամ է, և մինչև քաղաքապետի խորհրդական նշանակվելը՝ նա ԱԺ պատգամավոր էր, 2018-ին խորհրդարան էր անցել «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակով։