Հետևեք մեզ։

Երասխից-Հորադիզ երկաթգծի ենթակառուցվածք ունենալը շատ լավ լուծում է Հայաստանի համար, բայց հարակից հարցեր կան․ Մհեր Գրիգորյան

12:57, 04 սեպտեմբեր 2023
Երասխից-Հորադիզ երկաթգծի ենթակառուցվածք ունենալը շատ լավ լուծում է Հայաստանի համար, բայց հարակից հարցեր կան․ Մհեր Գրիգորյան

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ գործող տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի հաջորդ հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն այս պահին չկա։

Այս մաիսն լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Թե ինչով է պայմանավորված կողմերի աշպատանքային պասիվությունը, Մհեր Գրիգորյանն ասաց, որ դա պայմանավորված է նաև ընդհանուր ֆոնով․«Ապաշրջափակումն էլ է խաղաղության գործընթաց, և ապաշրջափակումը հնարավոր կլինի կամ կիրառական կլինի խաղաղության ֆոնին։ Եվ այդ իմաստով, բնականաբար, որոշակի փոխկապակցվածություն աշխատանքների պասիվացման մասով կա»,- ավելացրեց Գրիգորյանը։

Ինչ վերաբերում է նախորդ հայտարարություններից հայտնի ապաշրջափակման մասով որոշակի փոխադարձ ընկալումներին, Մհեր Գրիգորյանն ասաց, որ որոշակի համաձայնություն կա, բայց բազմաթիվ հարցեր կան, որոնք վերջնական համաձայնեցման կարիք ունեն։

«Երասխից-Հորադիզ երկաթգծի ենթակառուցվածք ունենալը շատ լավ լուծում է Հայաստանի համար և ընդհանրապես տարածաշրջանի համար։  Դա կընդգծի և կավելացնի Հայաստանի լոգիստիկ դերը տարածաշրջանում։  Բայց  կան հարակից հարցեր, որոնք դեռևս վերջանական լուծում են ենթադրում»,- եզրափակեց Գրիգորյանը։

Ինչ վերաբերում է հայկական կողմի առաջարկների վեաբերյալ ադրբեջանական կողմի պատասխանին, Մհեր Գրիգորյանն ասաց, որ իր ունեցած տեղեկություններով դեռևս արձագանք չկա վերջի առաջարկի վերաբերյալ։