Հետևեք մեզ։

ԿԸՀ-ն այսօր սկսել է «Հայաքվե»-ի 58 հազար ստորագրությունների ստուգումը, ունի 1 ամիս ժամանակ

12:59, 04 սեպտեմբեր 2023
ԿԸՀ-ն այսօր սկսել է «Հայաքվե»-ի 58 հազար ստորագրությունների ստուգումը, ունի 1 ամիս ժամանակ

ԿԸՀ-ն այսօր սկսել է «Հայաքվե» նախաձեռնության 58 հազար ստորագրությունների ստուգումը։

Ստուգման գործընթացն ավարտին հասցնելու համար ԿԸՀ-ն ունի մեկ ամիս ժամանակ։

Նշենք, որ «Հայաքվե» նախաձեռնության հաջորդ քայլը օրենսդրական նախաձեռնությունն ԱԺ տանելն է։

«Հայաքվե»-ն քաղաքացիական օրենսդրական նախաձեռնություն է, որն առաջարկում է կասեցնել Արցախի հանձնումն Ադրբեջանին`քրեականացնելով Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող ցանկացած գործողություն։