Հետևեք մեզ։

Ադրբեջանական կողմը այսօր արդեն երրորդ ապատեղեկատվությունն է տարածել․ ՊՆ-ն կրկին հերքում է

13:24, 04 սեպտեմբեր 2023
Ադրբեջանական կողմը այսօր արդեն երրորդ ապատեղեկատվությունն է տարածել․ ՊՆ-ն կրկին հերքում է
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել։
 
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11։20-ի սահմաններում, իբր կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։
 
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հերքել է ադրբեջանական կողմի տարածած ևս երկու հաղորդագրություն։