Հետևեք մեզ։

Ո՞նց ապահովենք անվտանգություն, օրինակ՝ Դուք ո՞նց եք առաջարկում, կռվե՞նք․ Արարատի մարզպետը՝ Երասխում կրակոցների մասին (տեսանյութ)

13:26, 04 սեպտեմբեր 2023

Էդ հարցին ես չեմ կարող պատասխանել, դա գլոբալ հարց ա։ Այսպես արձագանքեց Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը Hayastan.news-ի այն հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի ճակատագիրը, երբ ադրբեջանական կողմը պարբերաբար կրակում է կառուցվող գործարանի ուղղությամբ։ Թե ինչով է գլոբալ, Թևոնյանն ասաց․ «Գլոբալ՝ նրանով, որ իրենք մեջբերում են, որ բնապահպանական և թունավոր․․․ Էդ ա իրենց մեջբերումը»։

 

-Մարզպետը Դուք եք, տվյալ համայնքը տվել է կառուցապատման թույլտվություն, տեղը հատկացրել է, այսինքն՝ ձեր մասով ամեն ինչ եղել է ընդունելի, որ այդ տարածքում մեծ մետալուգրական գործարան կառուցվի, ճի՞շտ է։

-Մեր մասով հիմա էլ է ընդունելի, և բնապահպանության նախարարությունն իր հայտարարության մեջ ասաց, որ բնապահպանական որևիցե խնդիր չկա։

-Իսկ ինչպե՞ս եք ապահովելու այդ գործարանի, տեղի աշխատողների ու մնացածի անվտանգությունը։

-Ո՞նց ապահովենք, օրինակ՝ Դուք ո՞նց եք առաջարկում, կռվե՞նք։ Էդ հարցի հասցեատերը ես չեմ, էդ հարցին ես չեմ կարող պատասխանել։

 

Մանրամասն՝ տեսանյութում․

 

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ