Հետևեք մեզ։

ՊԲ ստորաբաժանումներն այսօր Մարտունու շրջանում ամրաշինական աշխատանքներ չեն կատարել․ հայտարարություն

13:35, 04 սեպտեմբեր 2023
ՊԲ ստորաբաժանումներն այսօր Մարտունու շրջանում ամրաշինական աշխատանքներ չեն կատարել․ հայտարարություն

Արցախի պաշտպանության բանակը հերքում է ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը։

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 4-ին ամրաշինական աշխատանքներ են կատարել Մարտունու շրջանում, ինչն, իբր թե, կանխվել է ադրբեջանական  ԶՈւ գործողությունների արդյունքում,  հերթական ապատեղեկատվությունն է, հաղորդում է ՊԲ-ն։