Հետևեք մեզ։

Երևանի քաղաքապետի թեկնածուն բերման է ենթարկվել

13:46, 04 սեպտեմբեր 2023
Երևանի քաղաքապետի թեկնածուն բերման է ենթարկվել

Երևանի քաղաքապետի թեկնածու Հովսեփ Կուբատյանը բերման է ենթարկվել՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու հիմքով։ Hayastan.news-ի հարցին ի պատասխան ՀՀ ՆԳՆ լրատվական ծառայությունիցհայտնեցին, որ Ծիծեռնակաբերդի տարածքից 3 անձ բերման է ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքը կատարելու համար, այն է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։

Հիշեցնենք, որ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ հայտնելով, որ Ծիծեռնակաբերդի այգում նստելու համար իրեն տեղափոխում են ոստիկանության Մալաթիայի բաժին։ Ըստ Կուբատյանի՝ որևէ հիմք, օրինական պահանջ ներկայացված չի եղել։ Բացի այդ, պարզվում է Կուբատյանից զատ բերման է ենթարկվել ևս երկու անձ։