Հետևեք մեզ։

Պետք է օդային տրանսպորտով ճեղքել շրջափակումը և հասցնել անհրաժեշտ դեղորայքն ու սնունդը Արցախ․ Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ

13:47, 04 սեպտեմբեր 2023
Պետք է օդային տրանսպորտով ճեղքել շրջափակումը և հասցնել անհրաժեշտ դեղորայքն ու սնունդը Արցախ․ Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ

Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ​​ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը ֆրանսիական CNEWS հեռուստաալիքին տված հարցազրույցում ներկայացրել է Արցախում տիրող իրավիճակը։

«Սա իր տեսակի մեջ համակենտրոնացման ճամբար է»,- ասել է Գևորգյանը և նշել, որ քաղաքներում մարդիկ անվերջ հերթերի մեջ են՝ հաց գնելու հնարավորություն ստանալու համար։

«Հերթերում ավելի հաճախ են լինում ուշագնացություններ»,- ասել է նա։

Գևորգյանը նշել է ստեղծված իրավիճակը մեղմելու առաջնային քայլերի անհրաժեշտությունը«Պետք է օդային տրանսպորտով ճեղքել այս շրջափակումը և հասցնել անհրաժեշտ դեղորայքն ու սնունդը Արցախ»։