Հետևեք մեզ։

Պուտին-էրդողան հանդիպման օրակարգում հացահատիկի գործարքի հարցն է․ կադրեր՝ հանդիպման վայրից և արարողությունից

12:48, 04 սեպտեմբեր 2023
Պուտին-էրդողան հանդիպման օրակարգում հացահատիկի գործարքի հարցն  է․ կադրեր՝ հանդիպման վայրից և արարողությունից

Սոչիում ընթանում է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը։

Էրդողանի հետ բանակցությունների ժամանակ Պուտինը նշել է, որ հարցերից մեկը, որն այսօր կքննարկվի հանդիպման ընթացքում, հացահատիկի գործարքն է։

ՌԴ նախագահի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը բաց է բանակցությունների համար։  

Իր հերթին էրդողանն ասել է․ «Ամբողջ աշխարհն իր աչքը սևեռել է հացահատիկի գործարքի վրա»։ Նա վստահություն է հայտնել, որ բանակցություններից հետո անհրաժեշտ «մեսիջը» կտրվի աշխարհին։

Տեսանյութերն՝  այստեղ և այստեղ։

Նշենք, որ Սև ծովով հացահատիկի տեղափոխման գործարքը կնքվել է Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի միջև Ստամբուլում 2022-ի հուլիսի 22-ին։ Պայմանագրի ժամկետն ավարտվել է հուլիսի 17-ին։

Այդ օրերին ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Զախարովան ասել էր․«Ռուսաստանը պաշտոնապես տեղեկացրել է Թուրքիային, Ուկրաինային և ՄԱԿ-ի քարտուղարությանը «հացահատիկային գործարքին» վերաբերող առարկությունների մասին»։

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները