Հետևեք մեզ։

Հայաստանին կոչ արած Ֆելինգերը ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյա չէ, բայց ՀՀ-ն պատրաստակամ է շարունակել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ. Վահան Կոստանյան

15:47, 04 սեպտեմբեր 2023
Հայաստանին կոչ արած Ֆելինգերը ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյա չէ, բայց ՀՀ-ն պատրաստակամ է շարունակել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ. Վահան Կոստանյան

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է այսօր տարբեր ԶԼՄ-ների կողմից տարածված հայտարարությանն առ այն, թե ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան կոչ է անում Հայաստանին՝ անդամակցել ՆԱՏՕ-ին։

 

Դիտարկմանը, թե Ֆելինգերի կոչը Հայաստանին՝ միանալ ՆԱՏՕ-ին, եղավ այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կարող է մի օր արթնանանք ու տեսնենք, որ ՌԴ-ն այլևս տարածաշրջանում չէ, Կոստանյանը նախ արձագանքեց՝ չի կարող ասել՝ դրանք փոխկապակցված են, թե՞ ոչ, բայց Գյունտեր Ֆելինգերը ոչ թե ՆԱՏՕ բարձրաստիճան պաշտոնյա է, այլ՝ ՆԱՏՕ բառը ներառող ՀԿ ղեկավար։

 

«Հայաստանը տարբեր ձևաչափերով համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ, պատրասֆակամ է շարունակել համագործակցությունը»,- հավելել է Կոստանյանը։