Հետևեք մեզ։

Հայաստանը չպետք է դառնա Արևմուտքի գործիքը Ռուսաստանի դեմ․ Մոսկվան ծայրաստիճան դժգոհ է Փաշինյանի հարցազրույցից․ աղբյուր

15:59, 04 սեպտեմբեր 2023
Հայաստանը չպետք է դառնա Արևմուտքի գործիքը Ռուսաստանի դեմ․ Մոսկվան ծայրաստիճան դժգոհ է Փաշինյանի հարցազրույցից․ աղբյուր

Մոսկվան ծայրաստիճան դժգոհ է իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի մասին արված հայտարարություններից և օգոստոսի 31-ին ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունից, դրանք  անընդունելի են։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է դիվանագիտական ​​աղբյուրը։

 

«Մասնավորապես, Հայաստանի վարչապետը հայտարարեց տարածաշրջանից Ռուսաստանի հեռանալու հնարավորության մասին։ Փաստորեն, նրանք փորձում են արհեստականորեն դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից՝ օգտագործելով Երևանը որպես այդ նպատակին հասնելու միջոց։ Ռուսաստանը՝ որպես Հայաստանի ամենամոտ բարեկամ, մտադիր չէ հեռանալ տարածաշրջանից։ Հայաստանը ևս չպետք է դառնա Արևմուտքի գործիքը Ռուսաստանի դեմ», - ասել է աղբյուրը։

Նա հավելել է, որ Ռուսաստանը Հայաստանի հետ հարաբերություններն անվտանգության և տնտեսության ոլորտներում դիտարկում է «ոչ թե որպես մի երկրի կախվածություն մյուսից, այլ որպես հավասար, փոխշահավետ և ապացուցված գործընկերություն»։

 

Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ։