Այս շաբաթվա վերջին այցելեցի այն վայրը, որտեղ արգելափակված է Լաչինի միջանցքը։ Այս մասին X-ի (Թվիթեր) իր էջում գրել է հոլանդացի լրագրող Թոմաս վան Լինգը։
«Այս անցակետում ադրբեջանական ուժերը արգելափակել են ողջ երթևեկությունը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև, ինչի հետևանքով 120 հազար հայ շրջափակման մեջ է ավելի քան 8 ամիս։ Պարենով լցված տասնյակ մեքենաներ մեկ ամսից ավելի է՝ կանգնած են սահմանին։
Գորիսի շրջակայքը ադրբեջանական զինուժի հարձակումների ենթարկված տարածք է, ներառյալ՝ անցած տարվա սեպտեմբերին տեղի ունեցած ամենաթեժ մարտերը: Անցյալ տարվա հարձակման հետևանքով վնասված մեքենաները կարելի է գտնել ճանապարհի եզրին:
Շուռնուխ գյուղը շատ ծանր վիճակում է. 2020 թվականի պատերազմից հետո գյուղի մի մասը օկուպացվել է Ադրբեջանի կողմից։ Դա հանգեցրել է բնակիչների զանգվածային արտագաղթի, սակայն նրանք շարունակում են երեխաներ ծնել և տներ կառուցել»,- գրել է լրագրողը։