Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակել են իրենց հանդիպումը Սոչիում նեղ կազմով՝ աշխատանքային ճաշի ժամանակ։ Մինչ այս, առաջնորդները բանակցություններ են վարել պատվիրակությունների մասնակցությամբ, դրանք տևել են մոտ 1,5 ժամ։ Այսպիսով, ներկա պահին պետությունների ղեկավարների շփումը շարունակվում է։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը, սպասվում է առաջնորդների հնարավոր մամուլի ասուլիսը։
Պուտինն ու Էրդողանը շարունակել են իրենց հանդիպումը աշխատանքային ճաշի ընթացքում
15:17, 04 սեպտեմբեր 2023