Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը քիչ առաջ՝ քաղաքապետարանի արտահերթ գործակարգավարական նիստի ժամանակ, հանդես եկավ ելույթով՝ դիմելով ոչ միայն Երևանի քաղաքապետարանի աշխատակազմին, այլև երևանցիներին։ Նա հիշեցրեց, որ ինքը մայրաքաղաք Երևանի քաղաքապետի պաշտոնը ստանձնել է 2021 թվականի վերջին՝ Երևանի ավագանու որոշմամբ, և երկրի համար բարդ իրավիճակում։ Հրաչյա Սարգսյանը խոսեց իրենց թիմի կողմից իրականացվելիք ծրագրերից՝ նշելով, որ այդ ծրագրերը շարունակելու համար երկու անհրաժեշտ կոմպոնենտ կար։
«Առաջինը կառավարության և Երևանի քաղաքի միջև համագործակցույթունն էր, որը, որպես այդպիսին, խզվել էր, և երկրորդը՝ 2018 թվականի «Իմ քայլը» դաշինքի ծրագրերն էին, որ պետք է իրականացնեին։ Եւ հիմա, երբ ավագանու ընտրությունները բավականին մոտ են, իսկ քաղաքապետարանի և կառավարության միջև համագործակցությունը, կարող եմ ասել, որ բավականին լավ է, և ոչ մի խոչընդոտ չունենք, ես ուզում եմ հայտնել իմ հրաժարականի մասին՝ միևնույն ժամանակ հայտնելով, որ շարունակելու եմ լինել քաղաքական թիմի հետ, շարոիւնակելու եմ աշխատել մեր պետության կայացման և զարգացման ուղղությամբ։ Ինչպես նաև, նախկինում բոլորիդ հայտնի էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածուն պարոն Տիգրան Ավինայնն է, և ցուցակը գլխավորելու է պարոն Ավինյանը»,-ասաց քաղաքապետ Հրաչյա Սրագսյանը։
Նա հույս հայտնեց, որ ՔՊ-ն կստանա երևանցու վստահության քվեն, և հնարավորություն կունենան շարունակելու Երևան համայնքի համար գերակա, կարևոր ծրագրերը, որը իրենք սկսել էին դեռ 2018 թվականից։