Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է մտածել հացահատիկի գործարքի վերսկսման մասին, բայց միայն ռուսական գյուղմթերքի արտահանման սահմանափակումների վերացումից հետո։ Այդ մասին Ռուսաստանի ղեկավարը հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Սոչիում կայացած բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Կցանկանայի կրկնել մեր սկզբունքային դիրքորոշումը. մենք պատրաստ կլինենք դիտարկել հացահատիկի գործարքը վերականգնելու հնարավորությունը, ես այսօր ևս մեկ անգամ ասացի այդ մասին նախագահին, և մենք դա կանենք հենց չեղարկվեն ռուսական գյուղմթերքի արտահանումն իրականացնելու սահմանափակումները»,- ասել է Պուտինը։