Թուրքիայի և Խորվաթիայի հավաքականների հետ խաղերին ընդառաջ անցկացվող մարզական հավաքին մասնակից ֆուտբոլիստներից ամենափորձառուները 75-ական խաղ անցկացրած Վարազդատ Հարոյանն ու Կամո Հովհաննիսյանն են։
31-ամյա Վարազդատ Հարոյանը Հայաստանի ազգային հավաքականում նորամուտը նշել է 2011թ. օգոստոսի 10-ին Կաունասում լիտվացիների հետ կայացած ընկերական խաղում (0-3)։
30-ամյա Կամո Հովհաննիսյանը հավաքականում առաջին խաղն անցկացրել է 2012թ. փետրվարի 28-ին սերբերի հետ Կիպրոսում կայացած ընկերական մրցախաղում (0-2) ։