Հետևեք մեզ։

Վրաստանի նախագահի արտասահմանյան այցերը նրան պաշտոնանկ անելու պատճառ են դառնում․ վարչապետն աջակցում է նախագահին իմփիչմենթի ենթարկելու գործընթացին

21:12, 04 սեպտեմբեր 2023
Վրաստանի նախագահի արտասահմանյան այցերը նրան պաշտոնանկ անելու պատճառ են դառնում․ վարչապետն աջակցում է նախագահին իմփիչմենթի ենթարկելու գործընթացին

Ցավոք, տիկին նախագահը հաշվի չառավ կառավարության կողմից ուղարկված մերժումը և ցուցադրաբար խախտեց սահմանադրությունը, քանի որ գիտեք, որ սահմանադրությունը բացատրում է, որ արտաքին քաղաքականությունը վարում է Վրաստանի կառավարությունը: Այս մասին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, հավելելով, որ ինքը չէր կարող նախագահին թույլտվություն տալ՝ Վրաստանը արտասահմանում ներկայացնելու համար։

«Մոտ մեկ ամիս առաջ ես պաշտոնական մերժում էի ուղարկել այս այցելություններին, և այստեղ ուզում եմ ներկայացնել մեր փաստարկը։ Նա մի քանի ամիս առաջ ասել էր, որ Վրաստանի կառավարությունը չի կատարում իր պարտավորությունները, իսկ ամենաանհանգստացնողն այն է, որ Վրաստանն անցյալ տարի արժանի չէր թեկնածուի կարգավիճակին։ Ուստի իշխող կուսակցության ընդունած որոշումը արդարացված էր»,- ասել է Ղարիբաշվիլին:

 

Նշենք, որ կառավարությունը հավանություն չի տվել Զուրաբիշվիլիի արտասահմանյան այցերին, և չնայած դրան, Վրաստանի նախագահն աշխատանքային այցով Բեռլին, ապա Բրյուսել է  այցելել։ Այդ պատճառով իշխող ուժը հայտարարել նախագահին պաշտոնանկ անելուն ուղղված նախաձեռնության մեկնարկի մասին։ Նախագահի իմփիչմենթի համար անհրաժեշտ է խորհրդարանի 100 պատգամավորի ձայն, որը «Վրացական երազանքը» չունի։

Վերլուծական

Ամենաընթերցվածները