Ցավալի է, որ վերջին ժամանակաշրջանում մենք դարձել ենք անհանդուրժող իրար նկատմամբ, չճանաչելով մարդկանց՝ սկսում ենք վարկաբեկել, տարբեր անուններ դնել, կարծում եմ, որ խոսքի արժեքն է, որպես այդպիսին, փոխվել, այսինքն՝ խոսելուց առաջ շատ դեպքերում չենք մտածում, և այդ արժեքներն է, որ կարծում եմ՝ պետք է վերականգնենք։ Այս մասին այսօր՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական արտահերթ նիստին իր հրաժարականի ելույթում ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
«Պետությունը, բացի սահմաններից, այդ պետությունը պահող մարդիկ են, և մենք պետք է ինստիտուտներ կառուցենք, ինստիտուտներ, որ մարդուց կախված չլինեն, և համակարգերն աշխատեն։ Ես իմ աշխատանքում՝ սկսած 2018 թվականից, առաջնորդվել եմ այդ սկզբունքով, որպեսզի անձակենտրոն համակարգեր չունենանք»,-ասաց Հրաչյա Սարգսյանը։
Նա նաև նշեց, որ իրենք ունեն ծրագրեր, որոնք դեռ պետք է շարունակեն, որպեսզի կարողանան մեր քաղաքացիների կյանքը և միջավայրը բավերավել՝ ունենալով այնպիսի մայրաքաղաք, որը կլինի օրինակելի։
«Ինձ համար մեծ պատիվ է եղել լինել Երևանի քաղաքապետ, ծառայել Երևանին, սիրել Երևանը և կարծում եմ՝ յուրաքանչյուրս կարող ենք իրոք սիրել Երևանը, և մեր վարքով, մեր մտքով, մեր պարտաճանաչ աշխատանքով կարող ենք ավելի լավը դարձնել»,-ասաց հեռացող քաղաքապետը։