«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» տեղեկություններով՝ Երեւանի քաղաքապետի 14 թեկնածուների միջեւ սեպտեմբերի 14-ին տեղի կունենա մեծ բանավեճ՝ Հանրային հեռուստատեսության եթերում՝ դեմ առ դեմ ձեւաչափով: Թեկնածուներն արդեն տվել են իրենց համաձայնությունը՝ մասնակցության հարցում եւ, ըստ էության, միայն մեկի մասնակցության հարցն է հարցականի տակ:
Ամենայն հավանականությամբ` Հանրայինը չի կարողանալու ապահովել թեկնածուներից մեկի մասնակցությունը, որը գտնվում է անազատության մեջ: Իսկ թե արդյոք այդ ուժը կներկայանա մեկ այլ դեմքով, դեռ պարզ չէ:
Դեռ պարզ չէ նաեւ այն, թե արդյոք բանավեճը հեռարձակվելու է ուղիղ եթերում, թե հաջորդ օրը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։