Հետևեք մեզ։

Ալիևը և Խովաևը քննարկել են Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի և Լաչինի միջանցքի բացումը

09:37, 05 սեպտեմբեր 2023
Ալիևը և Խովաևը քննարկել են Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի և Լաչինի միջանցքի բացումը

Սեպտեմբերի 5-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։

Հանդիպմանը քննարկվել է տարածաշրջանում տիրող իրավիճակը, Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի և Լաչինի միջանցքի բացումը։

Իգոր Խովաևն ասել է, որ Ռուսաստանը կշարունակի ջանքերը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման ուղղությամբ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները