Հետևեք մեզ։

Ռուսաստանում 50 դպրոցականի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ

12:25, 05 սեպտեմբեր 2023
Ռուսաստանում 50 դպրոցականի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ

Մախաչկալայի թիվ 11 գիմնազիայի մոտ շուրջ 50 դպրոցական  զանգվածային ծեծկռտուք է կազմակերպել, որն ուղեկցվել է կրակոցներով։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով Baza ալիքին։  Դեռահասների միջև ծագած վեճին հաջորդել են կրակոցները։

Դեպքի վայր են ժամանել իրավապահները, քանի որ ականատեսները չեն համարձակվել բաժանել կողմերին։ Դաղստանի ՆԳՆ մամուլի ծառայությունից Lente.ru-ին հայտնել են, որ ստուգում ու պարզում են միջադեպի բոլոր մասնակիցների ինքնությունը։ Նրանք հաստատել են, որ ծեծկռտուքից դպրոցականների միջև կոնֆլիկտը վերածվել է կրակոցի՝ ենթադրաբար տրավմատիկ զենքից։