«ԼՂ հայերի ներկայացուցիչները հրավիրվել էին Բաքու՝ վերաինտեգրման հարցերի շուրջ քննարկումներ անցկացնելու համար, սակայն նրանք մերժեցին հրավերը»։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 5-ին, երբ ընդունել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գծով Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։