Հետևեք մեզ։

Երեք դեսպան հետ է կանչվել պաշտոններից․ Ալեքսանդր Արզումանյանը փոխարինել է Սամվել Մկրտչյանին

12:49, 05 սեպտեմբեր 2023
Երեք դեսպան հետ է կանչվել պաշտոններից․ Ալեքսանդր Արզումանյանը փոխարինել է Սամվել Մկրտչյանին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Հայաստանի երեք դեսպան հետ է կանչել պաշտոններից և նոր նշանակումներ արել։ Հրամանագրերը հրապարակվել են ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։ 

Ըստ այդ փաստաթղթերի` Խաչատուրյանը Աննա Աղաջանյանին հետ է կանչել Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի, ինչպես նաև Եվրոպական միությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավարի պաշտոնից, իսկ Ալեքսանդր Արզումանյանին` Շվեդիայի Թագավորությունում, Դանիայի Թագավորությունում, Նորվեգիայի Թագավորությունում, Ֆինլանդիայում և Իսլանդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։

Սամվել Մկրտչյանն էլ հետ է կանչվել Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Նրա փոխարեն նշանակվել է Ալեքսանդր Արզումանյանը։

Աննա Աղաջանյանը նշանակվել է Շվեդիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ստոկհոլմ)։

ՀՀ նախագահը ևս մեկ հրամանագիր է ստորագրել, որով Միսակ Բալասանյանը նշանակվել է Իրաքի Հանրապետությունում ՀՀ–ում արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բաղդադ)։