Հետևեք մեզ։

Ձեր դրած քարերը ամուր են, և վստահ եմ՝ Դուք լինելու եք հիշված․ Ավինյանը՝ Հրաչյա Սարգսյանին

18:05, 17 մարտ 2023
Ձեր դրած քարերը ամուր են, և վստահ եմ՝ Դուք լինելու եք հիշված․ Ավինյանը՝ Հրաչյա Սարգսյանին

  Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի՝ քիչ առաջ ունեցած հրաժեշտի ելույթից հետո ելույթով հանդես եկավ նաև փոխքաղաքապետ, քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածու Տիգրան Ավինյանը։ Նա նախ վարչական շրջանների բոլոր ղեկավարների, ամբողջ աշխատակազմի ու նաև երևանցիների անունից շնորհակալություն հայտնեց Հրաչյա Սարգսյանին և ասաց․ «Մենք իրար հետ աշխատել ենք դեռևս 2018 թվականից, և Դուք այն քիչ անձանցից եք եղել, ում հետ համակարգային լուծումների պատկերացումները շատ ընդհանրական են եղել շատ խնդիրների վերաբերյալ։ Մենք՝ բոլորս, շատ ուրույն ձևով ենք սիրում քաղաքը և ուրույն ձևով ենք պատկերացնում այդ լուծումները։ Այդ քաղաքը շենացնելու, մեր տունը շենացնելու համար՝ ամեն մեկս մեր քարն ենք դնում, և Ձեր դրած քարերը, վստահ եմ, ամուր են և մնալու են։ Չնայած, որ կարճ ժամանակ եք եղել Երևանի քաղաքապետ, բայց վստահ եմ՝ Դուք լինելու եք հիշված»,-ասաց Տիգրան Ավինյանը։