ԱՄՆ Միչիգան նահանգի բնակիչը տարվա ընթացքում երկու անգամ հաղթել է վիճակախաղի ջեքփոթը և ստացել մեծ շահույթ։ Այս մասին հայտնում է UPI լրատվական գործակալությունը։ Տղամարդն ասել է, որ սիրում է օնլայն խաղեր խաղալ։ Առաջին անգամ ամերիկացու բախտը բերել է փետրվարին՝ նա շահել է 261,9 հազար դոլար։ Հուլիսին նրան ավելի մեծ անակնկալ էր սպասվում՝ այս անգամ նրա շահումները կազմել են 573,6 հազար դոլար։
«Երբ ես հաղթեցի առաջին անգամ, դա մեծ անակնկալ էր: Բայց երկրորդ անգամ հաղթելն ավելի զարմանալի էր»,- շեշտել է նա: Տղամարդը հույս ունի, որ ստացված գումարը թույլ կտա ավելի վաղ թոշակի անցնել և ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ։